ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փոխվում են առաջնահերթությունները

Փոխվում են առաջնահերթությունները
19.04.2013 | 01:04

-Ես պրակտիկ, ռեալ, կյանքի մարդ եմ, և կարծում եմ, որ արված մեկ ռեալ գործն ավելին է բազում-բազմաթիվ ծրագրային հռչակումներից: Գիտեք, կան ծրագրեր, որ ի սկզբանե մահացած են, ծրագրերը չպետք է լինեն հռչակումների ու օրենքների կույտ,- ասաց Երևանի ավագանու ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ` մեր այն հարցին ի պատասխան, թե որոնք են լինելու Ձեր առաջին քայլերը` քաղաքապետ ընտրվելու դեպքում,- գիտեք, մեր հռչակած ծրագրերի և երևանցու հետ այս օրերի հանդիպումները, ասել է` ռեալ կյանքը, փոխակերպումներ են մտցնում մեր ծրագրերում, թղթի վրա եղող և կենդանի հանդիպման արդյունքում փոխվում են նաև առաջնահերթությունները: Ինչ վերաբերում է քաղաքապետ դառնալու դեպքում իմ առաջին քայլերին, ապա դրանք կառնչվեն երեք կարևորագույն, ցավոտ հարցերի` քաղաքային տրանսպորտ, ճանապարհներ, աղբահանություն: Նկատում եմ նաև, որ շատ դեպքերում երևանցին դժգոհ է իր թաղապետի աշխատանքից. վերջիններս ոչ միշտ են հանդիպում բնակիչներին, պետք է կանոնակարգել այդ ոլորտը ևս. ինչո՞ւ պետք է վարչական շրջանի ղեկավարն անմիջական շփման մեջ չլինի իր բնակչի հետ, շատ զարմանալի է:
-Պարոն Երիցյան, նաև ասում են, թե Դուք ՕԵԿ-ից փոքր-ինչ առանձնանում եք: Կա՞ նման բան:
-Երբեք: Ես, ինչպես գիտեք, ՕԵԿ-ի փոխնախագահն եմ, մեր որոշումները մենք միասին ենք կայացնում, ՕԵԿ ղեկավարն իմ ընկերն է` դեռ վաղուց. մենք միասին ենք դոկտորական թեզը պաշտպանել և երկար տարիներ ընկերություն ենք անում, այդ խոսակցությունները խիստ մտացածին են:


Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ